Առաջատար

Սովորողը նաև բանահավաք է

Համագործակցային նախագիծ

Նպատակը Սովորողներին ցույց տալ ինչպես պետք է աշխատել և ինչպես պետք է վերաբերվել ոչ նյութական մշակույթի բնօրինակների հետ, այն տոները, որ կազմակերպվում են կրթահամալիրում, այն պարերն ու երգերը, որ սովորում և կատարում են կրթահամալիրում, ինչպես են հավաքվել և փոխանցվել իրենց և հաջորդ սերունդներին։

Շարունակել կարդալ “Սովորողը նաև բանահավաք է”

Advertisements

Անհատական աշխատաժամանակ դեկտեմբերի 24-28

Դեկտեմբերի 24

09:00 — պարուսուցում

10:00 — Ծիսական Նոր տարին Ագարակում նախագծի պատրաստություններ, տեքստերի մշակում

12:00 — ընդմիջում

12:30 — աշխատանքային հավաք

14:00 — ընդհանուր պարապմունք

 

Դեկտեմբերի 25

09:00 — պարուսուցում

10:00 — Ծիսական Նոր տարին Ագարակում նախագծային խմբի աշխատանքներ,  տեսանյութերի պատրաստում

12:00 — ընդմիջում

12:30 — տեսանյութերի տեքստերի հետ աշխատանք

14:00 — ընդհանուր պարապմունք

 

 

Դեկտեմբերի 26

09:00 — պարուսուցում

10:00 — Ծիսական Նոր տարին Ագարակում նախագծային խմբի աշխատանքներ

12:00 — ընդմիջում

12:30 — անհատական պլանով աշխատանք

14:00 — Ընդհանուր պարապմունք

 

Դեկտեմբերի 27

09:00 — պարուսուցում

10:00 — Ծիսական Նոր տարին Ագարակում նախագծային խմբի աշխատանքներ

12:00 — ընդմիջում

12:30 — անհատական պլանով աշխատանք

14:00 — նդհանուր պարապմունք

 

Դեկտեմբերի 28

11:00 — Ծիսական Նոր տարին Ագարակում նախագծի մեկնարկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կաղանդ, Տարեհաց, ասիլ-վասիլներ

Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.
— բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,
— ծիսական ուտեստը
— ծիսական այցելությունները
— բախտագուշակությունները (անձնական, ընտանեկան, համայնքային, ազգային)
— հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները Շարունակել կարդալ “Կաղանդ, Տարեհաց, ասիլ-վասիլներ”

Կալանտոսներ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ

Շնորհավոր նոր տարի,

Ծեր տունը շեն իրի,

Պարով նոր հաքնեք

Միշտ ուրախ իլեք

Հացը բոլ իլի

Ծեզ էլ փայ իլի

Մեզ էլ փայ իլի

Չամիչ ու գինի

Միշտ էլ բոլ իլի

Միշտ ուրախ ապրենք

Մե լավ քեփ քաշենք

Տունը շեն իլի, բարաքաթ իլի,

Միշտ ջոմարդ իլեք

Մեզ էլ միշտ հիշեք։

Շորհավոր Նոր տարի։     Ղզլար

 

 

Ալելուայ, ալելուայ,

Հինը գնաց, նորը կուգա

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ լուսամուտ բացեք,

Ինչ-որ կամիք խնդրեցեք

Թե կյանք, թե խելք, թե մալ

Ամենքիդ մուրազն ալ

Կուտա, միամիտ եղեք։     Խարբերդ և Սեբաստիա

 

Էս տանը կա էրկու լիզու

Մինը բարի, մինը չարի

 

Չարինը ընդի, բարինը ըստի

Բարին վեր գա, ձեզ հետ նստի

Բարով թող գա ձեր նոր տարի,

Մուրազներուդ չիմ կատարի։

Աճար, ցորեն, կորեկ, գարի

Լիքը հորեր շատ ունենաք

Կարմիր օրեր շատ ունենանք

Կարմիր օրով, կարմիր շորով

Ուրախ կենանք միշտ կուշտ փորով։   Բորչալուի գավառ

 

 

Սարերի կարմիր լալեն եմ

Բարով եկար, հազար բարի

Իմ մոր մինուճար բալեն եմ։

Խերով էկար թազա տարի

Թասը լցնեմ կարմիր գինով

Բարով էկար հազար  բարի

Փլավ բերեմ ոսկե սինով

Խերով եկար թազա տարի։

Ամբարս լցնեմ բերք ու բարի

Բարով էկար հազար  բարի

Ալյուր, ցորեն, հաճար գարի։

Խերով եկար թազա տարի։   Աշտարակ

 

Այսօր կաղ, առտուն Կաղօնտ է,

Տանտիկին, տանտիկին,

Ելի, գնա, մարագն ի վար,

Կարճ բռնէ, երկայն կըյէ,

Կամըցուկ ուր մատիկդ չի կըյես,

Ով ուր տայ, շէն մընայ,

Ով ուր չի տայ, հավուն տուտուզիկը չորնայ;  Ակն

Արվեստ, ազգային պար և ազգագրություն։ Ծրագիր

2018-2019 ուսումնական տարի

Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների համար

 

Ծրագրի նպատակը

  • Սովորողների մոտ պատկերացում ձևավորել ազգային ոչ նյութական մշակույթի վերաբերյալ
  • Ազգային պարի միջոցով ծանոթացնել ազգային տոներին, ծեսերին, ժողովրդական հավատալիքներին, ավանդույթներին, խաղերին, ուտեստին, երգերին և դարձնել ավելի ինքնաճանաչ հայ քաղաքացի

Ծրագրի խնդիրները

  • Ծրագիրն ուղղված է ազգային մշակույթի համալիր յուրացմանը
  • Սովորողի հայ ինքնության ձևավորմանն ու ինքնության ամրապնդմանը
  • Ազգային դաստիարակությանը
  • Ազգային մշակույթի անխաթար պահպանմամբ մտահոգ սերնդի դաստիարակմանը

 

Գործունեության ձևերը

  1. Ազգային պարի տեսություն,
  2. Ազգային պար, երգ — գործնական,
  3. Տեսանյութերի դիտում
  4. Քննարկում
  5. Ճամփորդություններ
  6. Հանդիպումներ ներկայում գործող ազգագրական խմբերի կամ այդ խմբերի անդամների հետ նախագծերի շրջանակներում
  7. Տոների և ծեսերի կազմակերպում
  8. Ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում

Պարեր

Պարն ինքնին շարժում է, ինչը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը, մկանների աշխատանքին, որոշ պարեր ունեն նաև կոփելու, ամրացնելու հատկանիշ, որոնք հիմնականում տղամարդկանց պարեր են։ Քանի որ հայ ազգային պարը միասնական, համայնքային պար է, ուստի այն սովորողի մոտ ձևավորում է միասնական ու համատեղ գործելու հոգեբանություն։

  1. Կարնո քոչարի
  2. Դերիկո — պարերգ
  3. Վեր-վերի
  4. Տալ-տալա — պարերգ
  5. Թաք թանզարա կամ համշենի քոչարի
  6. Շավալի, խոշ բիլազիգ
  7. Իշխանաց պար
  8. Վանա ձկնորս — պարերգ
  9. Սեբաստիո պար
  10. Յարխուշտա

Խաղեր

Ազգային խաղերը ի սկզբանե միտված են եղել նշանառության, ճարպկության, արագ կողմնորշման, մարմնի կոփման, մտքի արագության, ստեղծագործական և ֆիզիկական հատկությունների զարգացմանը

  1. Ընկույզախաղ
  2. Հավալա
  3. Թաշկինակ
  4. Լընկի կամ աքլորակռիվ
  5. Դու էլ գիտես-խաղ-երգ
  6. Կոխ

 

Տեսություն (ազգագրություն)

Տեսանյութեր և քննարկումներ ազգագրությունից, որոնք պարելու և խաղալու ընթացքում հնարավոր չէ իրականացնել, բայց և կարևոր են ազգային մշակույթն ավելի ամբողջական պատկերացնելու համար, իսկ պարը, երգը, խաղը միայն մի մասն են այդ ամբողջի։ Որոշ թեմաներ նախագծերի միջոցով տեսությունից կվերածվեն նաև գործնականի։

  1. Ազգային տոներ, Նոր տարի, Բարեկենդան, Ծառզարդար, Զատիկ, Համբարձման տոն կամ Ջան գյուլում
  2. Ի՞նչ է ազգային պարը և ի՞նչ խնդիրներ կան ազգային պարի պահպանման առնչությամբ
  3. Ռազմական պարերը և խաղերը տղաներին ռազմիկ դաստիարակելու նախապայման
  4. Աշխատանքային պարերգեր
  5. Ծիսական պարերգեր
  6. Ազգային ներկայացումներ — ստվերների թատրոն, լարախաղաց
  7. Ազգային սիմվոլներ, որոնք կրկնվում են երգում, պարում, ուտեստներում, ձեռագործներում (խեցի, գորգ, քանդակ, շիրմաքար, եկեղեցի)
  8. Չարխափան պարեր և իրեր
  9. Ժողովրդական հավատալիքներ (թռչունների, կենդանիների պաշտամունք, տիկնիկները՝ որպես աստվածություններ, որոնք օգնում էին անձրև բերելուն)
  10. Ծիսական ուտելիքներ (տարեհաց, ասիլիկ-վասիլիկ, միջինգի գաթա, էրիշտա)

 

Ուսումնական միջավայր

Ուսումնական կաբինետ (դասասենյակ), համակարգիչ՝ համացանցին միացված, որոշ տեսանյութեր յութուբից դիտելու համար, պրոեկտոր, դինամիկ՝ լավ հնչողությամբ։

Սովորողը

 ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի տարբեր աղբյուրներից,  ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,  ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական, ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության դասավանդողը,  ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների ստեղծած ուսումնական նյութերից:

Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական, ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք: Ուսումնական տարածք կարող է լինել
 ուսումնական հաստատության կայքը,  դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ անձիք: Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը` որպես ուսումնական միջավայր:

Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

Երաժշտության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելուիրականացնելու համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ գործիքները և նյութերը.  դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով),  անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,  ձայնագրիչ (թվային, հեռախոս),
 ֆոտո-տեսախցիկ:

Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր

անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով,  ձայնագրիչ (թվային, հեռախոս), ֆոտո-տեսախցիկ,  ուսումնական նյութեր (էլեկտրոնային ռեսուրս, դասագիրք, ձեռնարկ և այլն):

Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են.  երգարաններ,  նոտաներ,  մասնագիտական ձեռնարկներ,  մասնագիտական գրականություն,  էլեկտրոնային գրականություն,  ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ),  էլեկտրոնային ձայնադարան:

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի , ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն

Դասարանում ուսումնական պարապմունքը ներառում է գործունեության հետևյալ ձևերը.  երգեցողություն,  պար,  ունկնդրում,  մասնակցություն համերգների,  երաժշտա-տեսական գիտելիքներ,  ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում,

Տանը

 ունկնդրում՝ երգեր, ունկնդրման համար նախատեսված նյութեր,  ուսումնական այլ նյութերի հետազոտում,  ուսումնական նյութի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների տեսքով),  օնլայն խորհրդատվություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով, skype-ով, սոցիալական ցանցերով),
 անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն

կապ է հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում, կատարում անհրաժեշտ ուղղումներ,  ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած համապատասխան խորհրդատվությունից հետո),  մասնակցություն առցանց քննարկումներին,  երաժշտական ուսուցողական հեռուստատեսային հաղորդումների դիտում:

Ստուգման և կիսամյակային , տարեկան գնահատման կարգը . սովորողի ուսումնական թղթապանակի բովանդակությունը , ինքնաստուգման , ստուգողական առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը

 Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված ծեսերին, միջոցառումներին, համերգներին,  ինքնաստուգում. ուսումնական տարվա ընթացքում սովորողը գրում է երաժշտական վիկտորինա և հարցաշար` բաղկացած դասապրոցեսում կիրառվող ունկնդրման և ուսումնական նյութերից,  ուսումնական նյութերի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների տեսքով),  առցանց առաջադրանքների կատարում (տեղադրում է բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին)

Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

 Համացանցից, գրքերից փնտրել-գտնել համապատասխան տեղեկատվություն  լուսանկարել, տեսագրել, ձայնագրել,  միայն անհրաժեշտության դեպքում համացանցից պատկերներ և տեսաֆիլմեր ներբեռնել (այդ պահին սովորողի շրջապատից բացակայող),  համապատասխան ծրագրերի տիրապետում և կիրառում,  նյութի բովանդակության լիարժեք, գրագետ և հստակ ներկայացում,  սեփական վերաբերմունքի, մոտեցման, պարզաբանման, ընկալման արտահայտում` նյութին ամբողջական տիրապետելու և ներկայացնելու պայմանով,  ստեղծագործական մոտեցում,  խորհրդատվություն երաժշտության դասավանդողի հետ,  հաշվետու համերգներ:

Ուսումնական ճամփորդություններ

Երաժշտության դասապրոցեսում ուսումնական ճամփորդություններն իրականացվում են.  Համերգների մասնակցությամբ և այցով.  Ուսումնական տարվա ընթացքում սովորողը մասնակցում է դասական, ժողովրդական, հոգևոր երաժշտության համերգների, որոնք կազմակերպվում են ինչպես դասավանդողի, դպրոցի կողմից, այնպես էլ`այլ երաժշտական հաստատությունների կողմից: Նպատակը` երաժշտության ունկնդրման միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում:  Թանգարանների այցով: Նպատակը` ճանաչողական է:  Բնության գրկում` ծեսերի իրականացմամբ: Սովորողի` դասապրոցեսում ձեռք բերած կարողությունների և հմտությունների (երգի, պարի կատարում-բեմականացում, ծիսական պարագաների պատրաստում և կիրառում, ստեղծագործելու-հետազոտելու կարողություն) գործնական կիրառում: Բնական միջավայրում իրականցնելով ծեսը` սովորողը դառնում է դրա անմիջական կատարողը և կրողը: Իր ունեցած փորձը կարող է փոխանցել շրջապատին`այսպիսով նպաստելով ծեսի վերածնմանը և տարածմանը:

 Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր). Առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծեսերի, համերգների կազմակերպում, մասնակցություն և իրականացում:

Գործունեություն ըստ կրթահամալիրի 201 5 — 201 6 ուսումնական տարվա օրացույցի Ըստ կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցի ներկայացվում են նախագծեր, որոնց հիման վրա կառուցվում է դասապրոցեսը: Ուսումնական գրականություն

 Ա. Շահնազարյան, «Կաքավիկ» երգարան,  Ա. Շահնազարյան, «Երգ ու բան» (մաս Բ), «Երգ ու հաց» (մաս Գ),  Կոմիտաս, Ազգագրական հատորներ,  Կոմիտաս, «Պատարագ»,  «Շարականների ընտրանի»,  Կրթահամալիրի ձայնադարանի տրամադրած ունկնդրման նյութեր,  Էլեկտրոնային տարբերակով պատրաստած ուսումնական երաժշտական նյութեր,
 Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, 1, 2, 3, 4-րդ պրակներ,  Սուսաննա Ամատունի, «Երաժշտական գրականություն»,  Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան, «Հայ երաժշտության պատմություն», ինչպես նաև համացանցի համապատասխան կայքեր:

ե կեսօր