Իմ հայրենի մշակույթի փոքրիկ պատա′ռ՝ Արատե′ս

41283180_1940419712683429_2017526012161556480_n
Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի
41197461_262392041279282_4456871804824190976_n
Լուսանկարը՝ Արուսյակ Հոխիկյանի

 

Դեպի Արատես իմ ճամփորդությունը երկու բացահայտումների առիթ եղավ՝ առաջին անգամ ճամփորդեցի կրթահամալիրի դասավանդողների ու սովորողների հետ և առաջին անգամ եղա Արատեսում։ Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց տիար Բլեյանը և անմիջապես ճանաչողական էքսկուրսիա տարավ Արատեսի կրթական կենտրոնի տարածքում։ Առանձնակի ջերմությամբ ներկայացրեց ամեն թուփ, գիշերակացի համար վերանորոգվող ամեն տնակ, աղբից մաքրված ամեն տարածք, առանձնակի ոգևորությամբ խոսեց ապագա անելիքների մասին։ Վարակիչ էր ու տպավորչ նրա անսահման եռանդն ու նորը ստեղծելու խանդավառությունը։ Զարմացնող էր տարբեր տարիքի սովորողների հոգատար վերաբերմունքն Արատեսի կրթական կենտրոնի նկատմամաբ, անխնա ջանքերը այդ կենտրոնն ավելի մաքուր ու բարվոք տեսնելու համար։ Ամբողջ կրթահամալիրի կողմից Արատեսի համար տարվող համատեղ աշխատանքն ու ներդրումը լավագույն փոխհարաբերությունների լավագույն ձեռքբերումն է։

Առանձնահատուկ տպավորություններ ունեցա եղեգնաձորյան բնությանը ներդաշնակորեն ձուլված Արատեսի վանքից։ Հայաստանը ճանաչելու իմ բոլոր բացահայտումներից շատ քչերն են դարձել իմը, իմ հարազատը, որտեղ գտել եմ իմ ներքին խաղաղությունը։ Ահարկու ժայռերի ծոցում ծվարած Արատեսը դարձավ իմը։ Միայն մեծ ափսոսանք ու սրտի ցավ զգացի այդ հրաշալի կառույցն այդքան վիրավոր ու անխնամ տեսնելուց։

Մեր ճամփորդության մի մասն էլ կազմեց մեզ հետ Արատես եկած ճարտարապետի հետ  զրույցը, ով ներկայացրեց Արատեսի վանքի ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները և տարիներ առաջ այդ վանքի վերկանգնաման աշխատանքների համար նախատեսված նախագծերը։ Որպես ճամփորդության ամփոփում՝ Արատեսի վանքում հնչեցին հոգևոր երգեր, իսկ բակում՝ մեր հայրենի երգն ու պարը։

Ընկած Արատեսին այս եռ ու զեռը, հարազատ հնչյունները ապրեցրեցին ու շունչ տվեցին։

 

 

Թողնել մեկնաբանություն