Վարդավառ-եռօրյա ճամբար Սևանի “Ժայռ”-ում

Համատեղ ճամբարային նախագիծ Ռինա Շագինյանի, Դիանա Նազարյանի, Հասմիկ Գրիգորյանի հետ։ Հայ ավանդական խաղերի կազմակերպումը կիրականացնենք Ռուդիկ Հարոյանի անվ․ “Մասունք” ավանդական երգի-պարի համույթի անդամ Տարոն Ստեփանյանի պատասխանատվությամբ։

Վարդավառը մեր ուրախ և զվարճալի տոներից է։ Ավանդության համաձայն հայկական շատ բնակավայրերում Վարդավառը նշելու համար ամբողջ համայնքով գնում էին մոտակա աղբյուր, լճակ, գետակ ու այդտեղ նշում ջրոցին, նաև այդ աղբյուրների մոտ կենդանիներ էին զոհաբերում՝ մատաղ էին անում։

Շարունակել կարդալ “Վարդավառ-եռօրյա ճամբար Սևանի “Ժայռ”-ում”

Կրթահամալիրը “Գութան” փառատոնի մասնակից

Համատեղ նախաձեռնություն և նախագիծ Հասմիկ Գրիգորյանի հետ

Գութան փառատոնը ոչ մրցութային, ցուցադրական փառատոն է, որին մասնակցելն ու լավ ելույթ ունենալը ամեն ազգագրական խումբ իր պատիվն է համարում։ Քանի որ մեր կրթահամալիրի առօրյան հագեցած է ազգային երգ ու պարով, ուստի մեր դասավանդողները, որպես կրող ու սերունդներին ազգային պարը փոխանցողներ, կարող են մասնակցել այս փառատոնին, որը հիմք կդառնա դասավանդողների ակումբի ստեղծման համար։ Այն տեղի կունենա օգոստոսի 23-ին։ Յուրաքանչյուր խմբի ելույթի համար տրամադրվում է 7 րոպե ՝ պարտադիր երգացանկում ներառելով Կոմիտասից մեկ կատարում։ Ցանկալի է մասնակից խումբը ներկայացնի հայկական որևէ տարածաշրջանի պարերգ։ Նախատեսում ենք Համշենական երգ ու պարով ներկայանալ, որոնց նմուշները կվերցնենք Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական արխիվից, ով նաև մեր կրթահամալիրի դասավանդողներից է եղել։

Փառատոնի կարևոր կողմերից է նաև կենդանի երաժշտությամբ ելույթ ունենալը։

Մեզ կնվագակցեն կրթահամալիրի Սեբաստիո համույթը, իսկ “Մասունք” ավանդական երգի-պարի համույթի նվագածուները կմիանան լրացուցիչ գործիքներով։

Խմբերի ելույթից մեկ ամիս առաջ տեղի է ունենում փորձերի դիտում և քննարկում Գութանի նախաձեռնող Մրրոյի (Արսեն Գրիգորյան) և այլ խմբերի ղեկավարների կողմից, որպեսզի նախապես կատարվեն ուղղումներ և խմբերը ներկայանան բարձր մակարդակով։

Շարունակել կարդալ “Կրթահամալիրը “Գութան” փառատոնի մասնակից”

Հունիսի 17-21 աշխատաժամանակ

17․06․2019

09։00-10։00 — մեդիապարապմունք՝ Մուդլ առցանց հարթակ

11։30-12։00 — Ընդմիջում

12։30-13։00 — Աշխատանք մասնագիտական խմբով

13:00 — “Ազգային օպերա” նախագծով երգուսուցում

13։30-14։00 — Բլեյան բաց ցանցի ուսումնական նախագծերի մշակում՝ 2018թ. ամառային, 2018-2019 ուստարում երաժշտական, ազգագրական, միավորող այլ նախագծեր։ Կրթահամալիրի մասնակցություն “Գութան” ազգագրական փառատոնին և “Երգենք միասին” նախագծին

Շարունակել կարդալ “Հունիսի 17-21 աշխատաժամանակ”

Մայիսի 27-հունիսի 7 ճամբարի ամփոփում

Միջին դպրոցի սովորողների ջոկատներով սովորել ենք հարսանեկան պարեր (Լորկե, Շավալի) “Իսկական հարսանիք” նախագծով և խաղացել ենք ազգային ավանդական բակային խաղեր՝ Ճոպան-ճոպան, Գինինա, գինինա, Թաշկինակ

9-րդ դասարանցիների ավարտական մեդիա համերգի պատրաստություն և փորձեր

Ստամբուլահայերի պարուսուցում և մեկ համարի պատրաստություն 9-րդցիների հետ մեդիա համերգին մեկ միասնական պարով ներկայանալու համար։

Հունիսի 3-6 ճամփորդություն դեպի Իրան

Հունիսյան մանկավարժական բաց ճամբար։ Աշխատաժամանակ

10.06.2019

09։00 — 10։00 — “Ազգային օպերա” նախագծով երգուսոււցում, ելույթի պատրաստություն Նելի Փիլոյանի հետ

10։00 — 11։00 — Սովորողների մուտքի ճամբար, պարուսուցում, ազգային խաղեր

11։00 — 12-35 — Աշխատանք բլոգում

12։40 — Ընդմիջում

13։00 — Ինքնակրթություն

11․06․2019

Շարունակել կարդալ “Հունիսյան մանկավարժական բաց ճամբար։ Աշխատաժամանակ”