Կրթահամալիրի դասավանդողների ավանդական երգ ու պարի ակումբ

Այս ակումբին կարող են անդամագրվել մեր կրթահամալիրի դասավանդողները, ովքեր սիրում են և ցանկություն ունեն սովորելու ազգային երգ ու պար և դրան զուգահեռ ծանոթանալ մեր ավանդույթներին:

Դասավանդողների ակումբի ստեղծման նախափորձ էր 2019թ. օգոստոսի 23-ին «Սեբաստացիներ» անվամբ Գութան փառատոնին մասնակցությունը:

Նպատակահարմար է դասավանդողների ակումբի գործունեությունը շարունակել միևնուն անունով՝ «Սեբաստացիներ»:

Ցանկալի է, որ ակումբում ընդգրկվեն ոչ միայն երգի ու պարի դասավանդողներ, այլ նաև այլ առարկաներ դասավանդողներ:

Այս խմբին կարող են հաճախ այցելել և այս խմբի մասնակից դառնալ նաև որոշակի քանակությամբ սովորողներ: Այս հանգամանքը ոգևորող կարող է լինել և դասավանդողի և սովորողի համար:

Մասնակիցներ՝

Կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ

Նպատակը՝

Ազգային երգի, պարի նմուշներ սովորել և ելույթային տեսքի բերել։ Երբ դասավանդողը՝ ինքն է, դառնում ազգային մշակույթի կրողը, այդ մշակույթը սովորողներին փոխանցելն ավելի արագ, ճկուն, հասկանալի ու մատչելի է կազմակերպվում: Սա հնարավորություն կտա դասավանդողներին բացի կրթահամալիրց ելույթներ ունենալ նաև այլ բեմերում ու այլ միջոցառումների շրջանակներում՝ դառնալով Բլեյան բաց ցանցի ակտիվ տարածող:

Փորձի օրեր

Շաբաթական 2 անգամ, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 45 րոպե տևողությամբ

Արդյունքում՝

  • Ապահովել որակյալ ելույթներ Ուրբաթ-համերգների համար
  • Ապահովել որակյալ ելույթներ կրթահամալիրից դուրս և նպաստել մեր կրթական ծրագրի տարածմանը
  • Նախաձեռնել այլ ավանդական խմբերի հետ հանդիպումներ և համագործակցել
  • Ստեղծել ուսումնական տեսանյութեր