Կրթահամալիրի մասնակցությունը “Մեր երգերը և մենք” նախաձեռնությանը

“Մեր երգերը և մենք” նախաձեռնությունը նպատակ ունի մոռացությունից փրկել հայ երգը։ Ամեն ամիս մեկ օր կազմակերպում են անվճար երգուսուցում և տարածում ազգային երգը։ Կրթահամալիրը դասավանդողների և սովորողների հետ կարող է դառնալ այս նախաձեռնության մասնակիցներից ու աջակցողներից մեկը։

Այս նախաձեռնությունը բավականին հանրային միջոցառում է և մեր կրթահամալիրի 30-ամյակը ավելի բաց ու ընդլայնված տոնելու, մեր կրթական ծրագիրը տարածելու հնարավորություն է տալիս։

Նախատեսվում է աշխատանքներն սկսել սեպտեմբերից, շարունակել հոկտեմբերին։ Միջոցառումը կիրականանա նոյեմբերին։

Մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ

Արվեստ։ Ավանդական պարերի ծրագիր։ 2019-2020թթ ուսումնական տարի

Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների և Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար

Ծրագրի նպատակը

  • Սովորողների մոտ պատկերացում ձևավորել ազգային ոչ նյութական մշակույթի վերաբերյալ
  • Ազգային պարի միջոցով ծանոթացնել ազգային տոներին, ծեսերին, ժողովրդական հավատալիքներին, ավանդույթներին, խաղերին, ուտեստին, երգերին և դարձնել ավելի ինքնաճանաչ հայ քաղաքացի
Շարունակել կարդալ “Արվեստ։ Ավանդական պարերի ծրագիր։ 2019-2020թթ ուսումնական տարի”