Արվեստ։ Ավանդական պարերի ծրագիր։ 2019-2020թթ ուսումնական տարի

Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների և Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար

Ծրագրի նպատակը

  • Սովորողների մոտ պատկերացում ձևավորել ազգային ոչ նյութական մշակույթի վերաբերյալ
  • Ազգային պարի միջոցով ծանոթացնել ազգային տոներին, ծեսերին, ժողովրդական հավատալիքներին, ավանդույթներին, խաղերին, ուտեստին, երգերին և դարձնել ավելի ինքնաճանաչ հայ քաղաքացի

Ծրագրի խնդիրները

  • Ծրագիրն ուղղված է ազգային մշակույթի համալիր յուրացմանը
  • Սովորողի հայ ինքնության ձևավորմանն ու ինքնության ամրապնդմանը
  • Ազգային դաստիարակությանը
  • Ազգային մշակույթի անխաթար պահպանմամբ մտահոգ սերնդի դաստիարակմանը

Գործունեության ձևերը

  1. Ազգային պարի տեսություն,
  2. Ազգային պար, երգ — գործնական,
  3. Տեսանյութերի դիտում
  4. Քննարկում
  5. Ճամփորդություններ
  6. Հանդիպումներ ներկայում գործող ազգագրական խմբերի կամ այդ խմբերի անդամների հետ նախագծերի շրջանակներում
  7. Տոների և ծեսերի կազմակերպում
  8. Ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում

Պարեր

Պարն ինքնին շարժում է, ինչը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը, մկանների աշխատանքին, որոշ պարեր ունեն նաև կոփելու, ամրացնելու հատկանիշ, որոնք հիմնականում տղամարդկանց պարեր են։ Քանի որ հայ ազգային պարը միասնական, համայնքային պար է, ուստի այն սովորողի մոտ ձևավորում է միասնական ու համատեղ գործելու հոգեբանություն։

6-րդ դասարանցիների համար

  1. Կարնո քոչարի
  2. Դերիկո — պարերգ
  3. Վեր-վերի
  4. Տալ-տալա — պարերգ
  5. Շավալի, խոշ բիլազիգ
  6. Իշխանաց պար
  7. Վանա ձկնորս — պարերգ
  8. Ասմար — պարերգ
  9. Հոռմի բար
  10. Զաքենի
  11. Կոմիտասի շորոր
  12. Փափուռի

Խաղեր

Ազգային խաղերը ի սկզբանե միտված են եղել նշանառության, ճարպկության, արագ կողմնորշման, մարմնի կոփման, մտքի արագության, ստեղծագործական և ֆիզիկական հատկությունների զարգացմանը

  1. Ընկույզախաղ
  2. Հավալա
  3. Թաշկինակ
  4. Լընկի կամ աքլորակռիվ
  5. Գինինա, գինինա — քաշոցիների շարքից
  6. Բերդ

9-11 րդ դասարանցիների համար

  1. Կարնո քոչարի
  2. Դերիկո — պարերգ
  3. Սեբաստիո
  4. Շավալի, խոշ բիլազիգ
  5. Իշխանաց պար
  6. Սասնո շորոր
  7. Սեբաստիո պար
  8. Փափուռի
  9. Կոմիտասի շորոր
  10. Ծափիկ
  11. Մայրոքե
  12. Մշու խըռ

Տեսություն — ազգագրություն

Տեսանյութեր և քննարկումներ ազգագրությունից, որոնք պարելու և խաղալու ընթացքում հնարավոր չէ իրականացնել, բայց և կարևոր են ազգային մշակույթն ավելի ամբողջական պատկերացնելու համար, իսկ պարը, երգը, խաղը միայն մի մասն են այդ ամբողջի։ Որոշ թեմաներ նախագծերի միջոցով տեսությունից կվերածվեն նաև գործնականի։

  1. Ազգային տոներ, Նոր տարի, Բարեկենդան, Ծառզարդար, Զատիկ, Համբարձման տոն կամ Ջան գյուլում
  2. Ի՞նչ է ազգային պարը և ի՞նչ խնդիրներ կան ազգային պարի պահպանման առնչությամբ
  3. Ռազմական պարերը և խաղերը տղաներին ռազմիկ դաստիարակելու նախապայման
  4. Աշխատանքային պարերգեր
  5. Ծիսական պարերգեր
  6. Ազգային ներկայացումներ — ստվերների թատրոն, լարախաղաց
  7. Ազգային սիմվոլներ, որոնք կրկնվում են երգում, պարում, ուտեստներում, ձեռագործներում (խեցի, գորգ, քանդակ, շիրմաքար, եկեղեցի)
  8. Չարխափան պարեր և իրեր
  9. Ժողովրդական հավատալիքներ (թռչունների, կենդանիների պաշտամունք, տիկնիկները՝ որպես աստվածություններ, որոնք օգնում էին անձրև բերելուն)
  10. Ծիսական ուտելիքներ (տարեհաց, ասիլիկ-վասիլիկ, միջինգի գաթա, էրիշտա)

Ուսումնական միջավայր

Ուսումնական կաբինետ (դասասենյակ), համակարգիչ՝ համացանցին միացված, որոշ տեսանյութեր յութուբից դիտելու համար, պրոեկտոր, դինամիկ՝ լավ հնչողությամբ։

Սովորողը

  • Ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի տարբեր աղբյուրներից,
  • Ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն,
  • Ստեղծում է ուսումնական նյութեր (ուսումնական, ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է դասավանդողը,
  • Ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր կայքերում, տարածում դրանք

Թողնել մեկնաբանություն