Թանգարանագիտություն։ Ծրագիր

2020- 2021 ուսումնական տարի

Քոլեջի Տուրիզմի բաժնի ուսանողների համար

Առարկայի բնութագիր

Թեև թանգարաններ գոյություն ունեն բավականին վաղ ժամանակներից, բայց Թանգարանագիտությունը վերջին շրջանում ձևավորված գիտություն է, որն առնչվում է պատմության, էկոլոգիայի, հոգեբանության, մանկավարժության, քիմիայի և այլ գիտությունների հետ։ Առարկան բաղկացած է տեսական և գործնական մասերից։ Կընդգրկի ընդհանուր գիտելիքներ թանգարանագիտության մասին (ֆոնդեր, առարկաների պահպանման կարգ, ցուցադրություն, էքսկուրսավարություն, թանգարանային մարքեթինգ, կրթական ծրագրեր տարբեր տարիքի այցելուների համար, թանգարանային ժամանցային կենտրոններ, թանգարան այցելելու կարգ), այցելություններ Հայաստանի տարբեր տիպի թանգարաններ, այցելություններ համաշխարհային նշանավոր թանգարաններ վիրտուալ տարբերակով։

Շարունակել կարդալ “Թանգարանագիտություն։ Ծրագիր”

Արվեստ։ Ավանդական պարերի ծրագիր։ 2019-2020թթ ուսումնական տարի

Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների և Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար

Ծրագրի նպատակը

  • Սովորողների մոտ պատկերացում ձևավորել ազգային ոչ նյութական մշակույթի վերաբերյալ
  • Ազգային պարի միջոցով ծանոթացնել ազգային տոներին, ծեսերին, ժողովրդական հավատալիքներին, ավանդույթներին, խաղերին, ուտեստին, երգերին և դարձնել ավելի ինքնաճանաչ հայ քաղաքացի
Շարունակել կարդալ “Արվեստ։ Ավանդական պարերի ծրագիր։ 2019-2020թթ ուսումնական տարի”

Արվեստ, ազգային պար և ազգագրություն։ Ծրագիր

2018-2019 ուսումնական տարի

Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների համար

 

Ծրագրի նպատակը

  • Սովորողների մոտ պատկերացում ձևավորել ազգային ոչ նյութական մշակույթի վերաբերյալ
  • Ազգային պարի միջոցով ծանոթացնել ազգային տոներին, ծեսերին, ժողովրդական հավատալիքներին, ավանդույթներին, խաղերին, ուտեստին, երգերին և դարձնել ավելի ինքնաճանաչ հայ քաղաքացի

Շարունակել կարդալ “Արվեստ, ազգային պար և ազգագրություն։ Ծրագիր”