Բարեկենդան

Ամենատարածված կերպարները, որ տոնի իրականացման համար անհրաժեշտ են՝ խան կամ շահ, կեղծ հարսանիքի համար հարս ու փեսա, հոգևորական, Ուտիս տատի, Պաս պապի։

Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին:

Երկու խնամիների բանավեճ խաղի ու երգի ձևով։

Դե հոյ նար, նար — խաղ-երգ

Կռնաբռնուկի — խաղ

Դերիկո-պարերգ

Կեղծ հարսանիք

Բարեկենդանի ժամանակ փակ թեմաներ և անձեռնմխելի մարդիկ չկային։ Չէին խնայում ոչ հոգևորականներին, ոչ պաշտոնյաներին։

Շահ-շահ կամ խան-փաշա խաղի օրինակներից մեկը

Շքեղ հագուստով շահը, թուրը ձեռքին, թագը գլխին, ուղեկցորդներով գալիս է մեյդան։ Զուռնա դհոլը ազդարարում է ներկայացման սկիզբը, վեզիրները ներկաների մոտ պատմում են շահի երկրում կատարվող անարդարությունները, որոնք հատկապես կապված են ավագանու ևպաշտոնավորների հետ։ Անկախ դիրքից, պաշտոնից, հեղինակությունից, շահը իր մոտ էր կանչում մեղադրվողներին առանձին-առանձին, և տեղի էր ունենում հանցավորի քննություն։ Շահը տուգանքներ էր դնում, եթե չէր ուզում կատարել, զինվորները հարկադրում էին։ Ներկայացման ամենաթեժ պահին լուր էր տարածվում, որ ինքնակոչ մեկը իրեն շահ է հռչակել։ Տեղի է ունենում իրական և կեղծ շահերի բախում՝ իրենց զինակիցներով, ովքեր փայտերով մարտի են բռնվում։ Կռվում են այնքան, մինչև շահերից մեկը հաղթում է։ Հաղթողները պարտվող շահին թարս նստեցնում էին էշի վրա, երեսին մուր էին քսում ու ծաղրելով հեռացնում։

Կոխ — խաղ — երկու շահերի մենամարտ

Ուտիս տատ, որ ամբողջ տոնի ժամանակ ակտիվ մասնակցում է, ում վերջում գլորում են և կանչում Պաս պապին։ Ուտիս տատի շուրջ պար՝

Թեմուր աղա

Ուտիս տատին լավ ճամփու դրեք, Մեծ պաս պապին էլ համեցեք արեք, թող գա էգուց առավոտ, ոտները երդիկիցը քաշ անի։

Տրնդեզին ընդառաջ մեդիա ուրբաթ

43ae664d237227bfbc154aa926934748

Բարզանի պարերգ, որ կատարում են և′ թուրքերը, և′ քրդերը։ 10-րդցիները պարում են Բարզանի պարը, որը առաջին տպավորությամբ շատ հեշտ է և նման հայկականին, բայց երբ բացի պարային քայլերից փորձցին ստանալ թուրքական ոճը, դժվարացան։

Ահա ևս մեկ պարերգ՝ Նինարե հայ, որ կատարում են և հայերը, և թուրքերը, և քրդերը։ Նշված օրինակում քրդերեն և հայերեն տեքստերն են հնչում։ Հենց այս երգի ուղեկցությամբ էլ կկատարենք Բարզանի պարը։

Երգի հայերեն բառերն այստեղ։