Ճամփորդություն հուշերի աշխարհում — Ընտանեկան նախագիծ

Նախագիծը նախատեսված է տարատարիք սովորողների և ոչ սովորողների համար, ով ցանկություն ու տրամադրություն կունենա ճամփորդել հուշերի աշխարհում։ Սրա մասնակիցն ու իրականացնողը կարող են դառնալ նաև դասավանդողները։

Այսօրվա դպրոցականների առօրյան, կենցաղը, նախասիրություններն ու մոտեցումները խիստ տարբերվում են իրենց ծնողների, առավելևս տատիկ-պապիկների կենցաղից ու առօրյայից։ Նախագծի շրջանակներում անդրադարձ ենք կատարելու ծնողների և տատիկ-պապիկների կենցաղին և նրանց հուշերի միջոցով ճամփորդելու ենք տարբերվող ու զարմանալի աշխարհներում։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն հուշերի աշխարհում — Ընտանեկան նախագիծ”

Զատկական պարերգերի ֆլեշմոբ — Ընտանեկան դպրոց Ապրիլի 6-10

Առջևում Զատիկն է, իսկ այս տոնը միայն զատկական ուտեստները չեն զարդարել, այլև՝ երգն ու պարը:

Նպատակ՝ Սովորում ենք 3 զատկական պարերգ:

Խնդիր՝ Մեր ընտանիքներ ենք տանում մոռացված ավանդույթներ ու նորից կենդանություն տալիս և Զատիկը դիտարկում նաև որպես խնջույք:

Ֆլեշմոբի պայմանները՝

  1. մասնակցել տան անդամների հետ, կամ գոնե տան անդամներից մեկի հետ
  2. ըստ նախասիրության՝ ընտրել կատարման ձևը՝ միայն երգել, միայ պարել կամ միայն նվագել առաջարկված պարերգերը: Առավել ողջունելի ու հետաքրքիր կլինի համալիր կատարումը, որտեղ երգ, պար, նվագակցություն միասին կլինեն
  3. պատրաստել տեսանյութեր, հրապարակել և ուղարկել ինձ կամ ուղիղ եթերներ անել

Պարերգերը սովորեցնելու համար ներկայացրել եմ մեր ընտանեկան դպրոցի տեսանյութերը՝ օրինակ ծառայելով ձեզ:

Յալալի

Յալալին շատ հանդիսավոր դանդաղ պար է, կատարվել է փակ շրջան կազմած, ձեռքերով կողքինի գոտկակապից բռնած կամ ափերից բռնած։ Պարի մասնակիցները երգի տեքստի ամեն մի տողի սկզբի Յալալի բառը համատեղ են երգել, իսկ մնացածը ձայնեղ պարողներն են մեներգել։ Յալալի բառը ձայնարկություն է, իսկ որոշ մասնագետներ էլ կարծում են, ալելուա բառի ձևափոխված տարբերակն է։ Այստեղ ներկայացված տարբերակը Ակնից և Նոր Ջուղայից գրառված նյութերի համադրումն է։ Յալալին եզակի է հատկապես ձեռքերի բռնվածքի առումով, քանի որ մեր ավանդական պարերում շատ քիչ է հանդիպում գոտուց բռնվածքը։ Ուսուցման տեսանյութ

Շարունակել կարդալ “Զատկական պարերգերի ֆլեշմոբ — Ընտանեկան դպրոց Ապրիլի 6-10”

Ավանդական խաղերով թափառումներ կրթահամալիրում` Սովորող սովորեցնող նախագծով։ Քոլեջ

Համատեղ նախաձեռնություն Ռիմա Երեմյանի և Մարինե Մկրտչյանի հետ` սովորող սովորեցնող նախագծով։

Սովորեցնողներ` Միջին դպրոց, 6-րդ դասարանցիներ

Շարունակել կարդալ “Ավանդական խաղերով թափառումներ կրթահամալիրում` Սովորող սովորեցնող նախագծով։ Քոլեջ”

Ավանդական խաղերով թափառումներ կրթահամալիրում` սովորող սովորեցնող նախագծով։ Արևմտյան դպրոց

Համատեղ նախագիծ Ռիմա Երեմյանի և Արևմտյան դպրոցի դասավանդողներ Սեդա Թևանյանի, Սոնա Փափազյանի հետ` սովորող-սովորեցնող նախագծով։

Շարունակել կարդալ “Ավանդական խաղերով թափառումներ կրթահամալիրում` սովորող սովորեցնող նախագծով։ Արևմտյան դպրոց”

Կրթահամալիրի մասնակցությունը “Մեր երգերը և մենք” նախաձեռնությանը

“Մեր երգերը և մենք” նախաձեռնությունը նպատակ ունի մոռացությունից փրկել հայ երգը։ Ամեն ամիս մեկ օր կազմակերպում են անվճար երգուսուցում և տարածում ազգային երգը։ Կրթահամալիրը դասավանդողների և սովորողների հետ կարող է դառնալ այս նախաձեռնության մասնակիցներից ու աջակցողներից մեկը։

Այս նախաձեռնությունը բավականին հանրային միջոցառում է և մեր կրթահամալիրի 30-ամյակը ավելի բաց ու ընդլայնված տոնելու, մեր կրթական ծրագիրը տարածելու հնարավորություն է տալիս։

Նախատեսվում է աշխատանքներն սկսել սեպտեմբերից, շարունակել հոկտեմբերին։ Միջոցառումը կիրականանա նոյեմբերին։

Մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ