Կայնե ֆիդան

Կայնե ֆիդան պարերգը Ջավախքից գրառված պարերգերից է։ Գրառել է Ռուդիկ Հարոյանը։ Հարսանեկան պարերգ է, որը պարում են մոմերով։ Ընդհանրապես մոմերով պարը ընդունված է եղել պարել հարսանեկան խնջույքի ավարտին։ Պարում էին 7 շրջան, պարտադիր 7 զույգի մասնակցությամբ, որոնք ըստ ժողովրդական պատկերացումների երջանիկ էին ու պտղաբերած։ Կրակն ունի աքրագործման խորհուրդ։ Այս պարով թագավորին և թագուհուն ճանապրհում էին դեպի ամուսնական առագաստ։ Պարերգի բառերը դիտել այստեղ ։

 

Դերիկո (պարերգ)

Դերիկոն Տարոն աշխարհի պարերգերից է, որը հավանաբար ուխտատեղիներում կատարվող երգ է։ Այս երգով ուղեկցվող պարը հենց երգի անունով էլ կոչվում է՝ Դերիկո։ Երգի տեքստն այստեղ։

Ռուդիկ Հարոյանի հավաքագրած պարերգերից է։