Խնդումի արարողություն։ Վարդավառ

Վարդավառի տոնի հիմնական հանգույցը Խնդումի արարողությունն էր ՝ իր ծեսերով և պարերով։

Բուն տոնի առավոտյան կանայք մանր վարունգներից ու խնձորներից խաչեր են պատրաստել, որոնք ամրացնելով երեխաների կրծքին՝ նրանց տարել են եկեղեցի։

Խնդումի արարողությունն ունեցել է նախապատրաստական ժամանակաշրջան։ Կանայք և աղջիկները, մինչև Վարդավառ, մի կլոր զամբյուղի կամ ամանի մեջ ցորեն կամ գարի են աճեցրել։ Տոնի օրը կեսօրից հետո նրա կենտրոնում խաչաձև փայտ են տնկել, ապա այն զարդարել մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով։ Մարդիկ հավաքվել են նրա շուրջ։ Տեղի են ունեցել հասարակական կլոր պարեր՝ զուռնա-դհոլի նվագակցությամբ։

կեսօրից հետո, տարեց կանանցից մեկը վերցնում էր այդ
«Խնդում»-ը տանում դնում գյուղի հրապարակում և «հսկում» նրան:
Հանդիսականները «Խնդում»-ի շուրջը պարում էին զուռնայի նվագով: Բավական
ժամանակ պարելուց հետո պառավը վերցնում էր «Խնդում»-ը, դնում գլխին ու
պարում` երգելով

իրենցից մեկն էլ դառնում է խնդումի տերը։ Վերջինս պետք է հսկի ու չքնի, որպեսզի չարքերը կամ տղաները աղջիկների խնդությունը, երջանկությունը չտանեն։ Երգն ուղեկցվում է Խնդումի տիրոջ պարով՝ Խնդումը գլխին դրած։ Վերջին քառյակների կատարման ժամանակ չարաճճի տղաները փորձում են հարձակվել և գողանալ Խնդումը։ Ծայրահեղ դեպքում մի երկար փայտով խփում են Խնդումին և պարող կնոջ գլխի վրայից այն գլորվում է ու մեջի բարիքները թափվում են գետնին։ Մարդիկ հավաքում են թափված պտուղները, որ իրենց համար էլ առատություն ու պտղաբերություն լինի։ Շարունակել կարդալ “Խնդումի արարողություն։ Վարդավառ”

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Arates_13

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3

Ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ընտանիքներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 :
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց

Շարունակել կարդալ “Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես”

Արատեսյան ճամփորդության երգեր, պարեր, խաղեր

Vardavar1-1

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3

Ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ընտանիքներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 :
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց

Շարունակել կարդալ “Արատեսյան ճամփորդության երգեր, պարեր, խաղեր”

Ավանդական պար առարկայի առցանաց պարապմունքների դիտարկումներ

Դիտարկումներ։ Ֆիզիկական միջավայր

Ավանդական պարերի կատարողական առանձնահատկությունները պարտադրում են որոշակի պայմաններ, որոնք օգնում են միասնական կատարումների հարցում, բայց շատ ավելի դժվար են յուրացվում առցանց պարապմունքների դեպքում։

Նախ ներկայացնեմ առանձնահատկությունները՝

  • Ավանդական պարերին բնորոշ են միասնական կատարումները
  • Միասնական պարերը պարտադիր կատարվում են մեկը մյուսի ձեռքի ափերը, ճկույթները կամ ուսերը բռնած
  • Ավանդական պարի բացականչություններն ու միմյանց հետ կենդանի շփումը ոգևորող է, ազդեցիկ ու վարակիչ

Շարունակել կարդալ “Ավանդական պար առարկայի առցանաց պարապմունքների դիտարկումներ”

Քանդակի փառատոն — դասավանդողի ընտանեկան դպրոց։ Փաթեթ

Սասունցի Դավիթ էպոս

Ձկնորս Նարեկը և Քուռկիկ Ջաալին

Սասունցի Դավիթ էպոս։ Ընտանեկան դպրոց

Սասոինցի Դավիթ։ Դավթի և Մելիքի կռիվը։ Ընտանեկան դպրոց

 

 

Արտ-միջավայր

Արտ-միջավայր-պլեներ։ Ընտանեկան դպրոց

Ծանոթանում ենք ջրաներկին։ Ընտանեկան դպրոց