Գութան փառատոն։ Հաշվետվություն

Գութան փառատոնին մասնակցությունը վերածվեց տավուշյան եռօրյա ճամփորդության։ Սովորողներն անսովոր ուրախ էին ու մեծ սպասումներով լի։ Երկօրյա գիշերակացը ապահովեցին սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչները։

Առաջին օրը, երբ հասանք Ներքին Կարմիր աղբյուր, այնքան ջերմ ու անմիջական ընդունեցին գյուղապետարանի աշխատակիցները, որ մեզ զգում էինք, ինչպես մեր տանը։ Գյուղապետն անընդհատ շուրջներս էր պտտվում ու հարցնում, թե ինչ կարող է մեզ համար անել։ Մի քիչ փորձ արեցինք, մի քիչ հանգստացանք, իսկ հետո գյուղապետարանի մոտ հավաքված մեծ ու փոքրերի համար երգուսուցում և պարուսուցում արեցինք։ Պարելու ընթացքում արդեն մեր սովորողները հասցրել էին այնքան շփվել գյուղի երեխաների հետ, որ արդեն առանց տանեցիների հետ քննարկելու որոշոիմ էին, որ պետք է իրենց տուն հյուր տանեն։ Մեկ էլ ականջիս են հասնում 2 կնոջ խոսակցություն

Շարունակել կարդալ “Գութան փառատոն։ Հաշվետվություն”

Սեպտեմբերի 21։ Արմաղանի հաղթահարում

Արմաղանը իմ ամեահեշտ հաղթահարած բարձունքներից էր։ Թեև սեպտեմբերին արտաքինից այնքան էր գրավիչ չէր լեռը, բայց գագաթի անակնկալ լճակը իսկական հեքիաթ էր։ Բարձունքի հաղթահարման ընթացքում ընկերացա նաև սովորողների հետ, որոնց դաս չեմ տալիս, բայց շատ սիրուն մտերմություն ձևավորվեց։ Ամենաշատւ տխրեցի Անիչկայի համար։ Չէր ստացվում հաղթահարել բարձունքը։ Չնայած բազմաթիվ ոգևորող խոսքերին, չհաջողվեց Անիչկային գագաթ հասցնել։

Շավալի պար

Շավալին հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այն համարում են միայն հարսանեկան պար, հիշատակվում է նաև որպես խնամու պար։ Շորորաձև պարերը նախկին տոտեմների, տնային աստվածությունների և տվյալ օջախի նախնիների պաշտամունքի մնացորդներ են. դա են հաստատում պարում առկա ձախ գնացող քայլերը և շորորալը։ 

Սեպտեմբերի 15-21։ Աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ

Առաջին ուսումնական շրջան

Ֆիզիկական միջավայրում

  • Աշխատանքի սկիզբը՝ 08։45
  • Դասավանդում՝ ըստ դասացուցակի
  • Սովորողների նախագծային գործունեության ղեկավարում
  • “Գութան” փառատոնի փորձեր
    Առցանց միջավայրում
  • Էլեկտրոնային նամակագրություն
  • Ուսումնական նյութերի մշակում
  • Առցանց սեմինարներ, ժողովներ
  • Ճամփորդության կազմակերպում

Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սեպտեմբերի 1-ին Ավագ դպրոցի սովորողների հետ այցելեցինք Փարաջանովի թանգարան։ Թեև նախապես ուսումնասիրել էինք Փարաջանովին, բայց թանգարանը թույլ տվեց բացահայտել իսկական արվեստագետին՝ իր ամբողջ սիմվոլիկայով։ Կային սովորողներ, որ ուղղակի հարցերի տարափով ընդհատում էին էքսկուրսավարին։