Ձայներ, գույներ, ղողանջներ։ Ավագ դպրոց

Ավագ դպրոցի սովորողները կատարում են

12 ոտ — 9-րդ դասարանցիներ

Վանա ձկնորս — 10-րդ դասարանցիներ

Փափուռի — 10-րդ դասարանցիներ

Շավալի, Խոշ բիլազիգ — 11-րդ դասարանցիներ

Բիջո — 12-րդ դասարանցիներ

Ձայներ, գույներ, ղողանջներ։ Միջին դպրոց

8-րդ դասարանցիներ՝ տղաները պարում են Ալաշկերտի քոչարի

8-րդ դասարանցիներ՝ աղջիկները պարում են Թաշկինակներով պար և Ծաղկաձորի

Կազմակերպիչ՝ Վարդուհի Հայրյան

Պարուսույցներ՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Կատարված աշխատանքների պատում-ներկայացում

1. Ինձ համար ամենակարևոր ու մեծ նախաձեռնություններից է Գութան ավանդական երգի-պարի փառատոնին մասնակցելը։ Վերջինս Հայաստանի ավանդական խմբերի ներկայանալու, ճանաչվելու, ամենախոշոր, ընդգրկուն փառատոնն է։ Պատասխանատու, համարձակ քայլ էր փառատոնին մասնակցելը և պրոֆեսիոնալ խմբերի հետ միևնույն բեմում ելույթ ունենալը։

Շարունակել կարդալ “Կատարված աշխատանքների պատում-ներկայացում”

Միջին դպրոցի սովորողների հետ Ժողարվեստի թանգարանում

Ժողարվեստի թանգարանում սովորողները ծանոթացան ժամանակակից վարպետների ձեռագործ աշխատանքներին և 19-րդ դարից պահպանված ցուցադրվող ձեռագործ նմուշներին։ Ներկայացված է միայն նյութական մշակույթը։ Այս թանգարանն ունի նաև համերգասրահ։ Խնդրեցինք, թույլ տալ այդ համերգասրահում ներկայացնել նաև ժողովրդական արվեստի ոչ նյութական ճյուղերից մեկը՝ ավանդական պարը։ Աշխատակիցները բոլորը հավաքվել էին դիտելու։ Շատ տպավորված էին ու զարմացած։

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Այս տարին ավելի խանդավառ, ճամփորդաշատ սկսեցի։ Գուցե նաև Նարեկս է ավելի մեծ, սկսել է ավելի լավ քնել, պարտեզում իր ամբողջ էներգիան սպառում է ու ինձ էլ է շնչելու հերթ է տալիս։ Ամեն դեպքում այս տարի ավելի արդյունավետ է ստացվում աշխատանքս, ավելի հավեսով ու սրտանց։ Ճամփորդություններն էլ անհանգիստ ու հոգնեցուցիչ չեն։ Ճամփորդություններն ու արշավներն իմ սիրելի զբաղմունքներն են եղել մշտապես ու հիմա նորից կարողանում եմ վերադառնալ սիրելի զբաղմունքիս։

Ճամփորդություններ

Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սեպտեմբերի 21։ Արմաղանի հաղթահարում

Եռօրյա ճամփորդություն Տավուշ և Գութան փառատոն

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Ավագ դպրոց

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Միջին դպրոց

Բերքահավաք Արմավիրի Գետաշեն գյուղում

Ճամփորդություն Ապարան (Միջին դպրոց)

Ճամփորդություն դեպի Բջնի։ Ամփոփում

Միջին դպրոցի սովորողների հետ Ժողարվեստի թանգարանում

Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում”

Ավանդական Ամանորը Արատեսում

Եռօրյա ճամփորդություն` հունվար 26-28

Մասնակիցներ` Ավագ և միջին դպրոցի սովորողներ

Նպատակ` Ամենասիրված ու սպասված տոնը Նոր տարին, նշել իր ողջ ավանդական հմայքով ու ցույց տալ, որ ավանդական տարբերակը ոչ պակաս ուրախ ու զվարճալի է։ Նպաստել նաև, որ սովորողների միջոցով ավանդականը կրկին մեր ընտանիքներում նշվող տոնի զարդն ու անբաժան մասը դառնա։

Ընթացք

Առաջին օրը կծանոթանանք կամ կվերհիշենք ամանորյա ասացվածքներ, օրհնանքներ, երգեր ու պարեր

Երկրորդ օրը առավոտյան արդեն կսկսենք տոնական պատրաստությունը` կենաց ծառի զարդարում, մաքրություն, տաք ուտեստների ու քաղցրավենիքի պատրաստում։

Ժամը 5-ից, ինչպես ընդունված էր, կըսկսենք ավանդական տոնակատարությունը` զվարճալի խաղերով, երգերով, պարերով ու ներկայացումներով։

Երրորդ օր
Տոնակատարության ավելի պասիվ շարունակություն և վերադարձի նախապատրաստություն