Բերքահավաք առաջնագծի համար

Մասնակիցներ` Ավագ և միջին դպրոցի սովորողներ

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի նախաձեռնությամբ Արմավիրում սմբուկի, պղպեղի և լոլիկի բերքահավաք է իրականացվում։ Հավաքված բերքն ուղարկվելու է առաջնագիծ։ Մեր սովորողները ցանկություն հայտնեցին միանալ այս նախաձեռնությանը և կարևոր գործ անել։

Տեղափոխումը Կոնսերվատորիայի մոտից իրականացնում է կազմակերպող կողմը։

Նպատակ` Գործուն մասնակիցը դառնալ մեր երկրում կատարվող իրադարձությունների և բերք հավաքելու հմտություններ ձեռք բերել։

Մեկնում` Մայր դպրոց, Ժամը 09:15

Վերադարձ` 16:30

Մասնակից սովորողներ
Մարկ Հովհաննիսյան
Միքայել Գևորգյան
Ծատուրյան Լիզա
Նադեժդա Ամյան
Խեչումյան Անի
Աննա Խաչատրյան

Սեպտեմբեր-հոկտեմբեր հաշվետվություն

Ճամփորդություններ

Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սեպտեմբերի 21։ Արմաղանի հաղթահարում

Եռօրյա ճամփորդություն Տավուշ և Գութան փառատոն

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Ավագ դպրոց

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Միջին դպրոց

Բերքահավաք Արմավիրի Գետաշեն գյուղում

Ճամփորդություն Ապարան (Միջին դպրոց)

Ուսումնական նյութի պատրաստում

Ռազմական պարեր

Աշխատանքային պարեր

Ավանդական պարերի առանձնահատկությունները

Հոկտեմբերի 26-30։ Ուսումնական փաթեթ

9-րդ դասարան

Ուսումնասիրել ավանդական պարերի առանձնահատկությունները և բլոգում ներկայացնել ուսումնասիրված նյութը, նաև կարող եք անել ձեր սեփական դիտարկումները, որոնք ձեր կարդացած նյութերում չեն հանդիպի

Ավանդական պարի առանձնահատկությունները (բռնվածք, պարողների կազմ, պարի կատարման տեղն ու ժամանակը, տեսակները)

10-րդ դասարան

Ուսումնասիրել ռազամական պարերը հայ և այլ ժողովուրդների մեջ․ ինչպես են կատարվել, ովքեր են կատարել, երբ են կատարել։ Բլոգում ներկայացնել ուսումնասիրված նյութը, համեմատությունները՝ հայ և այլ ժողովուրդների կատարման նմանությունների և տարբերությունների հետ կապված, որպես օրինակ կարող եք նաև տեսանյութեր տեղադրել, եթե այդպիսիք գտել եք։

Ռազմական պարեր

11-րդ դասարան

Ուսումնասիրել աշխատանքային պարերը, հատկապես ուշադրություն դարձնելով մի քանի կետերի։ Երբ են կատարվել այս պարերը, ովքեր են կատարել, ինչ ոճի մեջ են կատարվում սրանք։ Բլոգում ներկայացնել ուսումնասիրված նյութը։ Տեսանյութերը կարող են ուսումնասիրության համար լավ նյութ լինել։

Աշխատանքային պարեր

Այլ նյութեր և հոդվածներ լրացուցիչ տեղեկությունների համար

Ավանդաբար ժառանգված ժողովրդական պար

Պարեր

Դոփապարը՝ որպես ժամանակակից խորեոգրաֆիայի բաղկացուցիչ մաս

Ավանդական պարերի առանձնահատկությունները

Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջն է, բայց կան նաև ձախ ու հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը:

 Հայտնի են՝ գովնդ, շորոր, վերվերի, ետ ու առաջ, ծափ պար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով, քոչարի և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության դասակարգվում են՝ էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական ու պաշտամունքի հետ կապված հմայական պարատեսակների։ Ըստ ձեռքերը բռնելու ձևի պարերը լինում են ճկույթներով, ափերով, խաչված ափերով, ուսերով և գոտկատեղից:

Շարունակել կարդալ “Ավանդական պարերի առանձնահատկությունները”

Այցելություն ժողարվեստի թանգարան

Մշակութային, ճանաչողական, ուսումնական քայլք դեպի Ժողարվեստի թանգարան

Մասնակիցներ՝ Ավագ և միջին դպրոցների սովորողներ

Նպատակ՝ ծանոթանալ և ճանաչել մեր ավանդական ձեռագործային մշակույթը և այդ մշակույթի մերօրյա վերարտադրման եղանակները։

Օրը՝ հոկտեմբերի 29

Ժամը՝ 11։00

Մուտքի և էքսկուրսիայի վճարը՝

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Ավագ դպրոց։

Սարդարապատի թանգարանում հերոսամարտի բաժնում էքսկուրսիան լսելուց հետո, մի փոքր պատմական քննարկում կատարեցինք, նաև համեմատություններ այսօրվա ու երեկվա տարբերությունների, նմանությունների, անելիքների։ Սովորողների հետ հայրենիքի հոգսերով մտահոգված, որոշեցինք սովորել Մայրոքե պարերգը։ Այս երգը մինչ օրս կատարում են սասունցիները։ Երգի մեջ երբ ասվում է «բարով դառնանք հայրենիք», սասունցիները նկատի ունեն Սասունը։ Իսկ մենք նկատի ունեինք ստիպված տուն ու տեղը թողած արցախցիներին, որ նորից դառնան իրենց հայրենիք Արցախ։

Հոկտեմբերի 22

Սարդարապատի հերոսամարտի թանգարան։ Միջին դպրոց

Թանգարան մեզ հետ այցելեցին նաև արցախցի սովորողները։ Նրանց հետ էքսկուրսիայից հետո սովորեցինք Կարնո քոչարի պարրը, որը համեմատաբար հեշտ քայլեր ունի։ Ու հաղթանակի կամարի մոտ կատարեցինք հաղթական քոչարին։ Ընդհանուր կատարումից հետո, մի խումբ սովորողների հետ շարունակեցինք պարել իրենց սիրած պարերը։ Այնքան մեծ ոգևորությամբ էին պարում, որ չէին ուզում դադար առնել։

Հոկտեմբերի 23

Ռազմական պարեր

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Պարերի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև ժայռապատկերներում: Քարերի վրա տեսանելի են մարդիկ՝ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով: Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան: Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները:

Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը՝ տարազը: Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը: Տարազը առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է, որպես երկրորդ մեղեդի:

Յուրաքանչյուր ժողովուրդ, ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենաթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակույթին բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից:

Ռազմական պարերից են՝

Յարխուշտա

Ռոստամ բազի

Քերծի