Քանդակի փառատոն — դասավանդողի ընտանեկան դպրոց։ Փաթեթ

Սասունցի Դավիթ էպոս

Ձկնորս Նարեկը և Քուռկիկ Ջաալին

Սասունցի Դավիթ էպոս։ Ընտանեկան դպրոց

Սասոինցի Դավիթ։ Դավթի և Մելիքի կռիվը։ Ընտանեկան դպրոց

 

 

Արտ-միջավայր

Արտ-միջավայր-պլեներ։ Ընտանեկան դպրոց

Ծանոթանում ենք ջրաներկին։ Ընտանեկան դպրոց

 

 

Սասունցի Դավիթ։ Դավթի և Մելիքի կռիվը։ Ընտանեկան դպրոց

Սասունցի Դավիթ էպոսից Նարեկն ու Սևակը շատ սիրեցին Դավթի և Մելիքի կռիվը։ Պապիկի հետ թրեր էին պատրաստել ու իրար հետ խաղում էին: Մարին նույնպես փորձում էր այդ խաղին միանալ ինչ-որ կերպ։ Մի պահ նկատեցի, որ Դավթից ու Մելիքից են խոսում, հետո Սևակն առաջարկեց խաղալ էպոսի հենց այդ հատվածը՝ ձին կար, թրերը կային, մնում էր մենամարտը։ Միայն վիճում էին՝ խաղի մեջ ով պետք է Դավիթը լինի, ով Մելիքը։ Երևի համաձայնության եկան ու երկար խաղում էին։ Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ մեծերից ոչ ոք չխառնվեց այդ խաղը կազմակերպելու կամ բեմադրելու համար։ Ուղղակի փոքրիկների ընտանեկան դպրոցը ինքնակազմակերպվել ու խաղում էր, դերաբաշխում էր կատարել ու իր լսած էպոսը փորձում էր գործողության վերածել։ 2 թուր ունեին, բայց խաղում էին 3 հոգով։ Դրա պատճառով անընդհատ Սևակն ու Մարին վիճում էին, թե ով պետք է Նարեկի հետ մենամարտի։ Նարեկից թուր վերցնելն անհնար էր, հենց մոտենում էին, բղավում էր՝ Նարեկիննա, ու ոչ մի կերպ իր թուրը չէր զիջում։ Խաղի վերջում պարզեցինք, (ինչքան էլ որոշել էին՝ ով ում կերպարն էր ներկայացնում), որ Մելիք չկար, բոլորն էլ Դավթի կերպարն են կերտել ու ամբողջ խաղի ընթացքում ամեն մեկին թվացել է, թե Դավիթն ինքն է։

Ահա փոքրիկ կտոր ընտանեկան դպրոցի ներկայացում-խաղից։

Ծանոթանում ենք ջրաներկին։ Ընտանեկան դպրոց

Նարեկն առաջին անգամ ծանոթանում է ջրաներկի տեխնիկային։ Պապիկը նկարիչ է, հայրիկը նկարիչ է, 2 մորաքույրները նկարիչ են։ Պատիվները հո գետնով չի տալու, ինքն էլ է ցանկանում նկարել։ Ամբողջ օրը մատիտներով նկարում է, հիմա հերթը ջրաներկինն է։ Քուռկիկ ջալալին իր ամենասիրած կենդանին է, ինչքան էլ համոզեցի, որ  Քուռկիկին նկարի, միևնույն է, ինքը համառորեն կալաբոկ է ուզում նկարել։ Սա էլ մեր ընտանեկան դպրոցի Արտ-միջավայրը, որ ավելի շատ նման է դիմանկարչության։

Ընտանեկան դպրոց։ Նարեկապատում

Թումանյանը, Կիկոսը և Նարեկը

Շրջակա միջավայրի օրը, ընտանեկան դպրոց

Սասունցի Դավիթ էպոս, ընտանեկան դպրոց

Հակաբացիլ Կոմիտաս, ընտանեկան դպրոց

Ախ Նարե

Արտ-միջավայր-պլեներ։ Ընտանեկան դպրոց

Ձկնորս Նարեկը և Քուռկիկ Ջալալին

 

Ընտանեկան դպրոց — հունիսյան պլեներ

1.Սասունցի Դավիթ էպոսից ընթերցանություն, պարով-երգով բեմադրություն,

2. Հակաբացիլ Կոմիտաս նախագծին միանալԿոմիտասի շորորով և Կաքավիկ երգով

3. Տարածքի խնամք նախաձեռնությանը միանալ` սեփական բակի, կամ կրթահամալիրի տարածքի համար անհրաժեշտ աշխատանքով